Աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր գորգ դուրս կգա Հայաստանի երեք ըմբիշ
СПОРТՖինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականից գորգ կմտնի երեք մարզիկ:
50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից։ Նրա մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Ալպամիս Դաստանբեկն է։
Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում կհանդիպի Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին, իսկ 74 կգ քաշային կարգում Արման Բաղդասարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի բելառուս Եվգենի Յուրովի հետ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



