ԱՄՆ-ն ՄԱԿ-ին տեղեկացրել է Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտնել է, որ վարչակազմը ՄԱԿ-ին ծանուցագիր է ուղարկել այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է«հնարավորինս շուտ» սկսել Կլիմայի մասին փարիզյան ամաձայնագրից դուրս գալու գործընթացը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Ինչպես նախագահը հայտնել է հունիսի 1-ի իր ելույթում ու հետագա հայտարարություններում, նա չի բացառում Փարիզյան համաձայնագրի շրջանակում համագործակցության վերականգնումը, եթե ԱՄՆ-ն կարողանա որոշել այն պայմանները, որոնք առավել ձեռնտու են իրեն, իր բիզնեսին, աշխատողներին, քաղաքացիներին ու հարկատուներին»,- ասվում է Պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ։
Պետդեպարտամենտում շեշտել են, որ ԱՄՆ-ն աջակցում է «հավասարակշռված մոտեցում» կլիմայական քաղաքականության հանդեպ, որը ենթադրում է ոչ միայն մթնոլորտային արտանետումների նվազման խթանում, այլեւ նպաստում է տնտեսության աճին ու էներգետիկ անվտանգության ապահովմանը։
Հայտարարության մեջ ասվում է, որ վարչակազմը շարունակելու է աշխատել այնպիսի տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ, որոնք թույլ են տալիս նվազեցնել ջերմոցային գազերի արտանետւմները, նաեւ համագործակցելու է այլ երկրների հետ՝ նրանց օգնելով «ստանալ ու ավելի արդյունավետորեն ու մաքուր օգտագործել վառելիքի հանածո տեսակները ու ստեղծել էներգիայի վերականգնվող ու մաքուր աղբյուրներ»։



