Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Շրջակա միջավայրին 1.3 մլն.դրամի վնաս է պատճառվել

ОБЩЕСТВО

 ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել 1.3 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.07.-04.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.33 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.3 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում 450 հազ. դրամի և հաշվարկվել է 867.75հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար/ապօրինի հատվել է 3 ծառ/ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 172.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Թումանյանի բաժնի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 2 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 93.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի կողմից կազմված արձանագրությունների հիման վրա կայացրել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկել է 453.75.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք: Իրավախախտը ենթարկվել է 50.0հազ.դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 27.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 7 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 81.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 40.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 500.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 431.7հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 4 իրավախախտի նկատմամբ կայացրել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկել է 323.7հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի 1 որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամի, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.0հազ.դրամի, որն է`

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի խախտման համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազ.դրամ գումարով, որն է`

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՕԱԿ ի կազմած արձանագրության հիման վրա մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.74մլն.դրամ գումար:

 

 

Заявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване