Ֆիլիպ Կիրկորովն Անդրեյ Մալախովի հետ խոսել է ռուսական Առաջին ալիքից նրա հեռանալու մասին
ЛАЙФ
Ռուսական մամուլը շարունակում է քննարկել լուրն այն մասին, որ ռուսաստանի ամենաճանաչված հաղորդավար Անդրեյ Մալախովը հեռանում է Առաջին ալիքի«Пусть говорят» շոուից եւ աշխատելու է РТР-ում: Ասում են՝ մեղավորը շոուի նոր պրոդյուսերն է, որն ընդհանուր լեզու չի գտել Մալախովի հետ: Ըստ «Дни»-ի՝ Անդրեյի փոխարեն փորձում են երկու հաղորդավարների՝ Դմիտրի Բորիսովին եւ Ալեքսանդր Սմոլին:
Իսկ մինչ Մալախովը ոչ մի մեկնաբանություն չի տալիս, նրա մտերիմ ընկերը՝ Ֆիլիպ Կիրկորովը, հաղորդել է, որ լուրջ զրույց է ունեցել հաղորդավարի հետ: Ըստ ամենայնի, զրույցը կայացել է Սարդինիայի Պետրո Չերվո էլիտար հանգստավայրում Մալախովի՝ Առաջին ալիքից հեռանալու շուրջ: Կիրկորովը Մալախովի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ում:
«Եկել եմ ընկերոջս մոտ՝ շատ լուրջ զրուցելու»,- լուսանկարը մակագրել է Կիրկորովը:
Անդրեյն իր հերթին լուսանկար է հրապարակել, որում Կիրկորովի հետ պատկերված է երեկույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ռուս լրագրող Եգոր Մաքսիմովը հաղորդել էր, որ Անդրեյ Մալախովը պատրաստվում է հեռանալ ռուսական Առաջին ալիքից՝ ВГТРК-ում (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն) աշխատելու համար: Առաջին ալիքի ղեկավարության հետ Մալախովի կոնֆլիկտի պատճառ է դարձել այն, որ որոշել են քաղաքականացնել «Пусть говорят» շոուն:




















































