Հայաստանի դպրոցականները միջազգային օլիմպիադաներում մեդալներ են նվաճում. մանկավարժ
ОБЩЕСТВОՀայաստանի դպրոցականները նույնիսկ ժամանակակից լաբորատորիաների բացակայության պայմաններում միջազգային օլիմպիադաներում մեդալներ են նվաճում։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգային դպրոցական օլիմպիադաներում կենսաբանության թիմի ղեկավար Գայանե Ղուկասյանը։
Այս տարի Հայաստանի դպրոցականները նվաճել են 7 բրոնզե եւ 4 արծաթե մեդալ, ինչպես նաեւ երկու պատվոգիր։ Սակայն հարեւան երկներում վիճակն ավելի վատ է։ «Օրինակ՝ Վրաստանից գործընկերները մեզ հարցրեցին՝ արդյո՞ք պրակտիկ պարապմունքներ անցկացնում ենք օլիմպիադային պատրաստվելիս։ Պարզվեց՝ նրանք չեն անցկացնում»,- նշեց նա։
Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Առաքելյանը նշեց, որ առանց մեդալների (եւ ոչ թե մեկով, այլ մի քանիսով) Հայաստանի թիմը երբեք չի վերադարձել։ Ե՛վ բնական, ե՛ւ հումանիտար գիտություններից ընդունակ աշակերտների պակաս չունենք։
«Մրցակցությունը, ինչպես կարող եք պատկերացնել, շատ ուժեղ է։ Որոշ առարկաների, օրինակ՝ կեսաբանությանը, մասնակցում են աշակերտներ 60-70 երկրներից, մյուսներին՝ ավելի քան 100։ Սակայն նույնիսկ այնպիսի երկրների կողքին, ինչպիսին Չինաստանն ու ԱՄՆ-ն են, Հայաստանն իրեն չի կորցնում»,-հայտարարեց նա։



