Մեկնարկում է Հաղարծնի շաբաթը. տեսանյութ
ВИДЕОՀայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը հրավիրում է ներկա գտնվելու Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթին:Այն կանցկացվի օգոստոսի 7-13-ը:
Past.am-ի հետ զրույցում Տավուշի թեմի Երիտասարդաց կենտրոնի պատասխանատու Արամ Փանոսյանն ընդգծեց, որ երկրորդ տարին կազմակերպվող այս միջոցառման նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XII դար) հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ: Արամ Փանոսյանի խոսքով՝ նախորդ տարի միջոցառմանը մասնակցել է 40 կամավոր և 10.000 այցելու:
«Շաբաթվա ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ տեղական կաթնահունցի, քաղցրավենիքի, ապուրների պատրաստման ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, հոգևոր երաժշտության համերգներ:
Ամբողջ շաբաթը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, Աստվածաշնչի սերտողությամբ, հոգևոր երգեցողությամբ ու աղոթքով»,- նշեց մեր զրուցակիցը:




















































