ԱԻՆ-ը զգուշացնում է Դեբեդ գետում ջրի մակարդակի բարձրացման մասին
ОБЩЕСТВОՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարում օգոստոսի 16-18-ը, ժամը 08:00-20:00-ի ընթացքում մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով պատվարը պետք է բացվի, որի հետևանքով մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Դեբեդ գետ՝ հանգեցնելով գետում ջրի մակարդակի մինչև 2 մետր բարձրացման: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, անվտանգության կանոններից ելնելով՝ ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է նշված օրերին զերծ մնալ ՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարից դեպի Վրաստան հատվածում Դեբեդ գետում լողանալուց կամ գետը հունով անցնելուց, ինչպես նաև գետի ափամերձ տարածքներում գտնվելուց (ձկնորսությամբ, հողագործությամբ կամ այլ աշխատանքով զբաղվելուց, զբոսնելուց կամ հանգստանալուց):
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



