«Բարձրավոլտ էլեկտրացանցերը» քաղաքացիներին և իրավաբանական անձանց ծառայություն չի մատուցում
ОБЩЕСТВО«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, թե իբր ընկերության ենթակառուցվածքներում տեղի ունեցող վթարների պատճառով իրենց մոտ հոսանքազրումներ են կատարվում կամ շարքից դուրս են գալիս տեխնիկական սարքավորումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ պայմանագրեր չունի և բնականաբար նրանց չի սպասարկում:
«Բաժանորդներին ծառայություն մատուցող միակ ընկերությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է: Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է հենց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 6-110 կՎ բարձր լարման բաշխիչ ցանցում տեղի ունեցող վթարներին, ինչը թյուրիմացություն է առաջացնում բաժանորդների մոտ»,-նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:



