Ատլետիկո Մադրիդի կիսապաշտպան Արդա Թուրանը հնարավոր է տեղափոխվի Միլան
СПОРТ«Ատլետիկո Մադրիդի» և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը հայտնվել է «Միլանի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես հայտնում է «AS»-ը, միլանյան թիմի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ: Պարբերականի հավաստմամբ՝ 28-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու մտադրությունը «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչինն է:
Հարկ է նշել, որ Թուրանը «Ատլետիկոյի» հետ մինչև 2017 թվականը պայմանագիր ունի, իսկ հրաժարագինը կազմում է 41 միլիոն եվրո:
Լա լիգայի ավարտված առաջնությունում Արդա Թուրանը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян
5
«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах Армении



