Մայրաքաղաքը կունենա մինի ֆուտբոլի ևս 6 խաղադաշտ
ОБЩЕСТВОԲակային ֆուտբոլի նկատմամբ երեխաների ու դեռահասների շրջանում եղած մեծ հետաքրքրությունից ելնելով, ինչպես նաև բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով ամեն տարի վարչական շրջաններում ավելանում է մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը: Երևանի քաղաքապետարանի 2017 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագիրը: Ըստ այդմ, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Դավթաշեն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կառուցվում են մեկական նոր խաղադաշտեր: Եվս մեկ խաղադաշտ կկառուցվի Շենգավիթ վարչական շրջանում: Այսպիսով, եղած խաղադաշտերը մինչև տարեվերջ կավելանան ևս վեցով:
Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ: Զուգահեռաբար, վարչական շրջանների միջոցներով նորոգվում ու կարգաբերվում են նախկինում կառուցված դաշտերը, թարմացվում է դրանց տեսքը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



