Դավիթաշենի պայթյունի հետեւանքով վիրավորներից մեկը մահացել է. դեպքի վայրում ականներ են հայտնաբերվել
ОБЩЕСТВОԴավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորներից մեկը մահացել է: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, պայթյունը որոտացել է Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված: Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ լուսավորություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



