Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային փաթեթը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ առավել ուշ համապատասխան հայտարարություն կտարածվի:
Փաթեթը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: 2014թ-ից ի վեր Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներից այս փաթեթն ամենամասշտաբայինն է: Այն նախատեսում է ոլորտային պատժամիջոցներ ռուսական տնտեսության առանձին ճյուղերի, այդ թվում՝ Եվրոպայում ռուսական էներգետիկ ծրագրերի նկատմամբ:
Կրեմլը փաթեթը գնահատել է որպես «խիստ բացասական»: Ավելի ուշ Մոսկվան նախաձեռնել է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի կրճատումը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



