Պատգամավորը սահմանադրական բարեփոխումները Հայաստանի անվտանգությանը սպառնացող քայլ չի համարում
ПОЛИТИКАԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցությանքարտուղար Գագիկ Մելիքյանը չի կիսում ընդդիմադիրների այն կարծիքը, թե պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումների անցկացնելը «արկածախնդրություն է» և վտանգավոր քայլ երկրի անվտանգության համար:
Հոկտեմբերի 20-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ չի կիսում այդ կարծիքը, և այդ հարցում յուրաքանչյուր քաղաքական ուժ իր տեսակետն ունի: «Ես այն կարծիքին եմ, որ ընդդիմադիրները նման կերպ ուղղակի փորձում են լարել իրավիճակը, ինչը, համոզված եմ, նրանց չի հաջողվի: Դա իրականությանն այնքան էլ մոտ տեսակետ չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց պատգամավորը:
Նա ընդունում է, որ Հայաստանը դեռ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է և սահմաններին լարվածություն կա՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե Հայաստանը քաղաքական առումով պետք է առաջընթաց չունենա: «Այո, Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, այո, սահմանին լարվածություն կա, որը եղել է վերջին 20 տարում՝ զինադադարի կնքումից հետո: Այն տարիների, օրերի ընթացքում աճել կամ նվազել է, սահմանային լարվածություն միշտ եղել է: Դա չի նշանակում, որ մենք քաղաքական առումով որևէ առաջընթաց քայլ չպետք է րականացնենք»,- եզրափակեց պատգամավորը:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դրված նախագծով պատերազմական ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կլինիհանրապետության վարչապետը,ով լիազորված կլինի նշանակել զինված ուժերի հրամանատար:Առաջարկվող փոփոխություններով զինված ուժերի զինվորականամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է,որը վարչապետի առաջարկությամբ նշանակվում է ՀՀ նախագահի կողմից:



