Անվտանգության նոր միջոցառումները հսկայական հերթեր են առաջացրել Եվրոպայի օդանավակայաններում
ОБЩЕСТВОԵվրոպական օդանավակայանների ուղեւորները հայտնվել են հսկայական հերթերում, ինչի մասին հայտնել Է Sky News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խնդիրները պայմանավորված են անվտանգության ապահովման նոր միջոցներով, որոնք ձեռնարկվել են Փարիզում եւ Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Այժմ շենգենյան գոտու սահմանին ուղեւորներին ենթարկում են ավելի խիստ ստուգման, մասնավորապես, ստուգվում Է, թե նրանք ներառված չեն արդյոք ոստիկանության տվյալների բազաներում հնարավոր սպառնալիքի առումով:
Նոր պահանջներն ուժի մեջ Է մտնելու միայն հոկտեմբերին, բայց բազմաթիվ օդանավակայաններ արդեն այժմ անցնում են աշխատանքի նոր սխեմային: Sky News-ն արձանագրել Է, որ խնդիրը վերաբերում Է նաեւ Մեծ Բրիտանիային, որը չի մտնում Շենգենի մեջ: Բրիտանական ավիաընկերությունները երկրի տրանսպորտի նախարարության ուշադրությունը խնդրի վրա Էին դարձրել տակավին մայիսին, բայց ամառային արձակուրդների շրջանում այն ավելի Է լրջացել:
Այդուհանդերձ, փոխադրողները պնդում են, որ անհրաժեշտ Է ազդել եվրոպական երկրների վրա, քանի որ ձգձգումների պատճառով ուղեւորներից ոմանք ուշացել են իրենց չվերթերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



