Նորոգվում են նստվածք ունեցող դիտահորերը
ОБЩЕСТВОԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների առանձին դիտահորերի նստվածքներին, ինչի պատճառով որոշակի անհարմարություններ են ստեղծվում ինչպես հետիոտնի, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների համար: Խնդրի հնարավորին արագ լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուներին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել էին կոնկրետ հանձնարարականներ: Ըստ այդմ, նստվածք ունեցող դիտահորերի գույքագրմանը զուգահեռ, այս օրերին ընթանում են նստվածքների վերացման և դիտահորերի կարգաբերման աշխատանքները. դիտահորերը կբերվեն ասֆալտի մակարդակին հավասար նիշի:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



