Թեթև խմորով յուրահատուկ սնկեր
ЛАЙФ
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Տաք կաթի մեջ լցնում ենք խմորիչը, 1 թ/գդ շաքարավազը, 1 ճ/գդ ալյուրը, խառնում ենք և 20 րոպե թողնում սենյակային ջերմաստիճանում:
Այնուհետև ավելացնում ենք մեկ ձուն, աղն ու բուսայուղը: Խառնում ենք, ավելացնում ալյուրը և խմոր հունցում: Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 45 րոպե թողնում սենյակալյին ջերմաստիճանում: - Ժամանակը լրանալուն պես խմորը գրտնակում ենք, և փոքր շրջաններ ձևավորում:
- Պատրաստում ենք միջուկը: Սունկն ու սոխը կտրատում ենք, խառնում բոլոր բաղարիչները և տապակում:
Խմորները շարում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և մեջը լցնում միջուկը: 15 րոխպե հանգիստ ենք թողնում, այնուհետև խմորին ձու քսում: - Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
- Ահա և վերջ:
Շերտավոր խմորով շատ համեղ ուտեստ, որը և համեղ է և շատ գեղեցիկ