Գիտնականները պարզել են, թե ինչու չի կարելի պաղպաղակ ուտել շոգ եղանակին
ЛАЙФ
Գերմանացի գիտնականներն անց են կացրել մի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ շոգ եղանակին պաղպաղակ ուտելը կարող է վնասակար լինել առողջության համար: Պարզվել է, որ այս սառը աղանդերը կարող է գլխացավեր ու միգրեն առաջացնել:
Գիտնականները խորհուրդ չեն տալիս շոգ եղանակին դրսում պաղպաղակ ուտել, քանի որ սառը մթերքի գործածությունը կարող է հանգեցնել քմային զարկերակի բորբոքման, ինչի հետևանքով գլխուղեղը ստանում է համապատասխան իմպուլսները: Սա է պատճառը, որ միգրենից տառապող մարդիկ պետք է հրաժարվեն պաղպաղակից:
Բացի այդ, պաղպաղակը կարող է նպաստել նաև բերանի խոռոչում բակտերիաների տարածմանը, քանի որ սառեցնում է շնչառական ուղիները: Այս ամենի հետևանքով կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ:
Սակայն մասնագետները նշել են, թե ինչ պայմաններում կարելի է պաղպաղակ ուտել: Նրանք խորհուրդ են տալիս սառը աղանդերն ուտել ոչ թե դրսում, այլ տանը կամ որևէ հաստատությունում, սակայն հարկավոր է սպասել, որպեսզի այն մի փոքր հալվի: Հարկ է նշել, որ գիտնականները պաղպաղակից հրաժարվելու կոչ չեն անում, քանի որ նախկինում ապացուցվել է, որ այն բարելավում է մարդու մտավոր կարողությունները:




















































