Քանյե Ուեսթը դատի է տվել ապահովագրական ընկերությանն ու 10մլն դոլար է պահանջում
ЛАЙФ
Ամիսներ առաջ Ռեփեր Քանյե Ուեսթը հոսպիտալացվել էր, քանի որ հոգեբանական խնդիրներ ուներ ու չէր կարողանում կառավարել իրեն։ Այդ շրջանում պետք է կայանար նրա երաժշտական շրջագայությունը, սակայն ռեփերը ստիպված էր չեղյալ հայտարարել այն։
Ըստ TMZ-իի տեղեկությունների՝ չկայացած համերգների փոխհատուցումը կազմում էր 30 մլն դոլար, ինչը փակելու էր ապահովագրական ընկերությունը, որը գործի է անցնում այն ժամանակ, երբ երգիչը չի կարողանում ելույթ ունենալ առողջական խնդիրների պատճառով:
Dailymail-ը գրում է, որ այժմ Lloyd's of London ապահովագրական ընկերությունը հրաժարվում է գումար տրամադրել, ինչի պատճառով էլ Քանյեն դատարան է դիմել։ Ռեփերը 10մլն դոլար է պահանջում։
Աղբյուրը հայտնում է, որ Քանյեի հոսպիտալացումից օրեր անց բժիշկները համապատասխան փաստաթղթեր են տրամադրել, ըստ որոնց՝ ռեփերը չէր կարող ելույթ ունենալ։ Սակայն ապահովագրական ընկերությունն ինչ-որ կերպ կարողացել է խուսափել և չվճարել։




















































