Հետաքրքիր պատմական փաստեր աստղագուշակության մասին
ЛАЙФ
Մեզանից յուրաքանչյուրն էլ կյանքի մի որևէ ժամանակ հետաքրքրվել է հորոսկոպով, հետևել իրեն համապատասխանող նշանի մասին նորություններին: Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել 10 ամենահետաքրքիր փաստերը աստղագուշակության և աստղաբանության մասին, որոնք անցյալում դժվար թե լսած լինեք:
1. Առաջինը եղել են բաբելոնացիները, որ հաջողել են «կապ հաստատել» աստղերի հետ: Առաջվա Միջագետքի՝ այժմյան Իրաքի տարածքում պեղումների ընթացքում գտնվել է կավից պատրաստված սյունակ, որի վրա աստղային տեղեկագրեր են եղել: Այս սյունակն ունի 5500-ից ավելի տարվա պատմություն: Աստվածաշնչում ևս հնարավոր է գտնել որոշ ապացույցներ այն բանի, որ ՄԻջագետքի բնակիչները հրաշալիորեն տիրապետել են աստղագուշակությանը: Սակայն քանի որ աստղագուշակությունը հակասում է քրիստոնեական դրույթներին, այս տերմինն Աստվածաշնչում փոփոխված է որպես «գաղտնի հերետիկոսություն»:
2. Աստղագուշակության առաջացման նպատակը եղել է բերքահավաքի և ցանքսի համար լավագույն ժամանակները հաշվարկելն ու որոշելը: Սակայն ժամանակի ընթացքում դրա օգնությամբ մարդիկ սկսել են միմյանց բախտը գուշակել:
3. Միջնադարի վերջում աստղագիտություն սկսվեց դասավանդվել որոշ համալսարաններում, քանի որ այն արդեն համարվում էր լուրջ գիտություն: Մարդիկ կարծում էին, որ լավ բժիշկը չիշտ ախտորոշում անում է միմիայն բարենպաստ օրերին, իսկ այդ օրերը միայն հորոսկոպի միջոցով է որոշել հնարավոր: Այդ իսկ պատճառով էլ աստղագուշակությունը պարտադիր էր համարվում բժշկություն սովորող բոլոր երիտասարդների համար:
4. Հայտնի գիտնականների մի մասն ուղղակի տարված է եղել աստղագուշակությամբ: Գալիլեո Գալիլեյը, ով աստղագիտության հիմնադիրներից մեկն է համարվում, սիրում էր ինքն իր համար հորոսկոպ կազմել: Նոստրադամուսը, ով կրթությամբ բժիշկ էր, իր ժամանակի մեծ մասը տրամադրում էր աստղագուշակությանը:
5. Աստղագուշակությամբ հետաքրքրվել են անգամ Հռոմի պապերը, որոնցից Պապ Յուլիուս II-ը իր իսկ կազմած հորոսկոպի միջոցով պարզել է իր՝ Հռոմի պապի գահին անցնելու տարեթիվը:
6. Հին Չինաստանում հորոսկոպ կազմելը կայսեր հիմնական պարտավորությունների մեջէր մտնում: Այն մարդը, ով կարողանում էր հորոսկոպ կազմել, երկնային արարածների հետ կապի մեջ էր գտնվում. մարդիկ այսպես էին կարծում:
7. Ամերիկացիներն այն ազգն են, որոնք ամենից շատ են հավատում աստղագուշակությանը: ԱՄՆ-ի բնակչության կեսից ավելին, որոնց 75%-ը կանայք են կազմում, ուշադիր կերպով հետևում է հորոսկոպին:
8. ԱՄՆ-ի 40-րդ նախագահի՝ Ռոնալդ Ռեյգանի վրա կատարված մահափորձից հետո նրա կինը՝ Նենսի Ռեյգանը, դիմել է նահանգների առաջատար աստղագուշակին՝ իր ամուսնու համար հատուկ հորոսկոպ կազմելու խնդրանքով: Աստղաբանները Ռեյգանի համար երկար կյանք են կանխագուշակել և ասել են, որ նա կմահանա խոր ծերության ժամանակ: Ռեյգանը մահացավ 93 տարեկանում: Աստղագուշակների օգնությանն է նաև հաճախ դիմել Ադոլֆ Հիտլերը:
9. Աստղագուշակությանը նվիրված շուրջ 4,7 մլն կայք գոյություն ունի համացանցում:
10. Մերօրյա աստղաուշակներն ասում են, որ այն գիտությունը, որով նրանք զբաղվում են, երբեք չի կարող հարյուրտոկոսանոց երաշխիք տալ, այլ ուղղակի դրա միջոցով նրանք կարողանում են դեպքեր կանխագուշակել, մոտավոր տարեթվեր հաշվել, և ոչ ավելին:




















































