Էջմիածնում հյուրանոցի տանիքից նետված 15-ամյա աղջիկը վիրահատության կենթարկվի
ОБЩЕСТВОԷջմիածնում չգործող հինգ հարկանի հյուրանոցի տանիքից հուլիսի 27-ին ցած նետված 15-ամյա աղջկա առողջական վիճակը կայուն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ աղջկա վիճակում կա դրական փոփոխություն, կատարվել է նրա ազդրերի վիրահատություն, սակայն, նա դեռ պետք է ողի վիրահատության ենթարկվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին, ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:
Ի վերջո, 15-ամյա Վ. Հ.-ն իրեն ցած էր նետել տանիքից, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր:



