Որդուս բանակ կտանեն միայն իմ դիակի վրայով. Ապրիլյան պատերազմում զոհվածի մայրը հրաժարվում է մյուս որդուն բանակ ուղարկել
ОБЩЕСТВОTert.am-ը գրում է.
2016թ-ի ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, հրաժարվում է կրտսեր որդուն՝ Սերյոժա Հարությունյանին բանակ ճանապարհել:
Տիկին Անահիտը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կրտսեր որդին իր միակ խնամակալն է, Գրիգորի մահից հետո իր առողջական խնդիրները խորացել են, արյան ճնշման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
«Գրիգորս կյանքը հայրենիքին է տվել, էլ ի՞նչ են ուզում։ Երբ օգնության համար պաշտոնյաներին ենք դիմում, չեն օգնում, հիմա էլ մյուս որդուս են ինձանից ուզում հեռացնել»,-շեշտեց Անահիտ Հարությունյանը:
Նա մանրամասնեց, որ դեռ մարտ ամսին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին է դիմել, վերջինս պատասխանել է, որ ծառայությունից ազատել չեն կարող, բայց օրենքի սահմանում հնարավոր է տարկետում ձևակերպել, նույնը ասել են նաև Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատում:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:



