425 երեխաներ 3-րդ հերթափոխով մեկնել են մարզաառողջարանային ճամբարներ
ОБЩЕСТВОԵրևանաբնակ զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 425 երեխաներ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ամառային հանգստի են մեկնել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներ:
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն մայրաքաղաքի վարչական շրջաններից յուրաքանչյուրը հենց տեղերից է կազմակերպել երեխաների հանգստի մեկնումը` ապահովելով հարմարավետ ավտոբուսներով նրանց փոխադրումը: Առավոտյան երեխաներին ճանապարհել են Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ներկայացուցիչները: Պատասխանատուները նշել են, որ մարզաառողջարանային 5 ճամբարները, որտեղ երեք հերթափոխով իրենց հանգիստը կանցկացնեն երեխաները, ապահովված են ամառային հանգստի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով: Նաև վստահեցրել են, որ տեղերում երեխաները գտնվելու են մշտական հոգածության և ուշադրության ներքո: Մինչ երեխաների մեկնելը նրանց բաժանվել են նաև մարզական գույք ու մարզահագուստ:
Երրորդ հերթափոխի ճամբարականները կվերադառնան օգոստոսի 15-ին: Ի դեպ, ինչպես մեկնելու, այնպես էլ վերադարձի ժամանակ երեխաների անվտանգ փոխադրման նպատակով բոլոր ավտոբուսների ուղեկցումը կապահովի Ճանապարհային ոստիկանությունը:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները շարունակում են պարբերաբար այցելել ճամբարներ` ծանոթանալու իրենց հանգիստն անցկացնող երեխաների առօրյային:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
4
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



