Լեդի Գագան ակամայից բացահայտեց հայերի, ռուսների և ադրբեջանցիների այսօրվա բարոյական հոգեվիճակը. VIDEO
ВИДЕО
Ինչպես հայտնի է, Լոս Անջելեսի «Dolby Theatre»-ում, որտեղ ավանդաբար տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունը, օրերս կայացել է հայտնի հայ և ադրբեջանցի օլիգարխների երեխաների հարսանիքը, որտեղ բացի ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներից, մասնակցել է նաև Լեդի Գագան: Վերջինս անկեղծացել է, որ նման ճոխ պսակադրություն իր կյանքում չի տեսել:
Ամերիկացի փոփ աստղին զարմացրել է ծագումով հայ և ադրբեջանցի ռուս օլիգարխների շռայլությունը, ինչն ինքնին հասկանալի է, քանզի միացյալ նահանգներում մեծահարուստները կայանում են դժվար ճանապարհ անցնելով` ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, որտեղ «բիրդա աղա» դառնալը պատահականության արդյունք է: Եթե քո ընկերը դառնում է նախագահ կամ վարչապետ, ապա դու կարողանում ես շատ արագ հարստանալ բացառապես վարչական ռեսուրսների օգտագործման հաշվին: Սակայն միայն դրանով չեն տարբերվում ամերիկացի մեծահարուստները հետխորհրդային մեծահարուստներից: Այս ամենի մեջ մեծ դեր է կատարում նաև մեր ժողովուրդների գիտակցական մակարդակը:




















































