Փրկարարները մարել են գազի արտահոսքի հետևանքով բռնկված հրդեհը
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 31-ին՝ ժամը 16:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակով թաղամասի թիվ 84/4 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 5 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի ամբողջական դատարկվելը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
4
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



