Ալեքսանդր Բաբասյան. «Երբեք չեմ խոսել այս մասին, բայց 12 տարեկանից աշխատել եմ»
ЛАЙФ
Life.tert.am-ը գրում է.
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հաճախ է աչքի ընկնում իր ամբիցիաներով։ Նա միշտ նշում է, որ պետք է լինի առաջինն ու ամենալավը։ Դերասանը համարում է, որ վաստակել է դրա իրավունքը, այդ իսկ պատճառով իր ամբիցիաներին ըմբռնումով են մոտենում։ Tert.am Life–ի հետ զրույցում Ալեքսանդրը խոսել է անցած ճանապարհի մասին։ Դերասանը, որ միշտ խոսել է ապահոված կյանքի մասին, առաջին անգամ խոսել է 12 տարիեկանից աշխատելու պատճառների, անցած ճանապարհով հպարտանալու մասին և շեշտել, որ ուզում է որդին` կրտսեր Ալեքսանդրը, կրկնի իր ճանապարհը։
Նկարահանման հրապարակում իմ պահանջները պետք է բավարարվեն
Ես միշտ պետք է լինեմ, առաջինը, ամենալավը։ Միգուցե ինձ վերաբերում են որպես ամբիցիոզ մարդու, սակայն իմ ամբիցիաներին զոհ են գնում, որովհետև ես տալիս եմ այն, ինչ իրենց պետք է և ի պատասխան պահանջում եմ կրկնակին, դերասանն ունի դրա իրավունքը։ Ես ինձ պահում եմ այնպես, ինչպես դերասանը պետք է պահի իրեն։ Ես սցենարը սովորած և ժամանակին եմ գալիս նկարահանումների, արտաքին տեսքս միշտ հարդարված է, կոկիկ հագուստով եմ։ Երբ ռեժիսորի նոր օգնական է գալիս, ասում է` հուշեմ, ասում եմ` ինձ պետք չէ հուշել։ Ես, երևի, մեր անձնակազմի միակ դերասանն եմ, որ ասում եմ` սցենարը նախապես տպեք, տվեք, որ ես աշխատեմ։ Ես մշակում եմ իմ կերպարին համապատասխան։ Եթե ես ամբիցիաներ ներկայացնեի, սակայն ինքս պարտաճանաչ չլինեի, ամեն բան այլ կլիներ։ Ես, որպես դերասան, պատրաստ եմ գալիս և պահանջում եմ, որ իմ հանդեպ էլ ուշադիր լինեն։
Մեզ մոտ դերասանին չեն վերաբերում այնպես, ինչպես հարկն է, սակայն ես ստիպում և պահանջում եմ բոլորին` դիմահարդար, ոճաբան, թե ռեժիսորի օգնական, որ ինձ վերաբերեն այնպես, ինչպես հարկն է, իմ պահանջները բավարարվեն։
Ժամանակի հետ սուր անկյուններս կորացել են
Ժամանակի ընթացքում ինչ–որ հարցերի վերաբերյալ տեսակետս վերանայում եմ։ Այն ժամանակ ասում էի, որ մեր տանը երբեք դայակ չի լինի։ Իհարկե, կարծիքս հիմնովին չեմ փոխել, նախ` դայակները լինում են տարբեր, բացի այդ երեխայի տարիք գոյություն ունի, սակայն մեր տանն արդեն դայակ կա։ Իհարկե, չի կարող լինել դայակ, որը կքնեցնի երեխային, երկրորդ երեխան ունենալու դեպքում բացառվում է, որ մեր տուն դայակ մտնի մինչև նրա` 2 տարեկան դառնալը, բայց, հաշվի առնելով Լիլիթի սերն աշխատանքի հանդեպ, 3 տարեկան երեխայի դեպքում կոմպրոմիսի գնացի։ Լիլիթը գիտի, որ մինչև հիմա էլ այդ առումով ինձ մոտ ահավոր վիճակ է, ուղղակի մեր երեխան հիմա 3 տարեկան է, մենք գտանք փորձված կնոջ, որը նրա հետ որոշակի ժամեր է անցկացնում։ Ես չեմ ընդունում, երբ երեխան 6 ամսականից դայակ է ունենում։ Մեր դայակը երեխային տանում է զբոսանքի և բերում տուն։ Սկզբում նա գալիս էր միայն այն ժամանակ, երբ երեխան քնած էր։ Լիլիթը քնեցում էր երեխային, քնած ժամանակ դայակը լինում էր նրա կողքին, մենք դուրս էինք գալիս։ Մեր տանը պատերազմ էր այդ թեմայով։ Ժամանակի ընթացքում ես հետևում էի` ինչպես է դայակը խաղում երեխայի հետ, մեր տանը տեսախցիկներ կան, ամեն ինչին հետևելուց հետո համաձայնեցի, որ դայակը երեխային տանի նաև զբոսանքի։
Հիմա թե՛ իմ, թե՛ Լիլիթի աշխատանքն այնքան շատ է, որ ֆիզիկապես չենք հասցնում։ Լիլիթը թևեր է առնում իր աշխատանքից։ Նա առանց աշխատելու էլ է ամեն ինչ ունեցել, սակայն Լիլիթին դուր է գալիս, որ մարդկանց օգնում է, ես չեմ ուզում սահմանափակել իրեն։ Եթե ինքն այդ ամենը հաճույքով է անում, ես կգնամ այն զոհողությանը, որ երեխային մի քանի ժամ դայակը հետևի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։




















































