Հայաստանի ահմանամերձ շրջանների բնակչությունը ստանում է բժշկական մասնագիտական խորհրդատվություն և բուժօգնություն
ОБЩЕСТВО«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները շարունակում են իրենց հմտություններով կիսվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ` միաժամանակ տրամադրելով սահմանամերձ համայնքների բնակչությանը մասնագիտական խորհրդատվություն և բժշկական օգնություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խմբի հինգօրյա այցը կենտրոնացած է մասնավորապես Նոյեմբերյանում: Նրանք և «Հայաստան» համահայկական հիմնադրամը այս բժշկական կենտրոնին նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:
Պատվիրակության կազմում ընդգրկված են մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ բժիշկներ: ՄասնագետներՆ իրականացնում են լայնածավալ ախտորոշիչ հետազոտություններ, համայցեր և վիրահատություններ:
Չնայած բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքային ռիթմին և այցելուների մեծ հոսքին, նրանք սիրով և բարձր պատրասակամությամբ մատուցում են բժշկական ծառայություններ սահմանամերձ մարզի բնակչությանը:
ՀՀ առողջապահության նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությունն առաջին իսկ օրից տավուշցիներին անտարբեր չի թողել:



