Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն
ОБЩЕСТВОՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն հայերեն, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, ինֆորմատիկա առարկաների դասավանդման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմորդները պետք է ծանոթ լինեն ուսուցման ժամանակակից մեթոդներին, մշտապես հետևեն արտերկրում ու Հայաստանում դրանց զարգացման միտումներին, ուսումնական գործընթացում հանդես բերեն ստեղծագործական և նորարար մոտեցումներ:
Վարժարանում ուսուցումը կազմակերպվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մշակված ծրագրով։ Պարտականություններն են առարկայի դասավանդումն ու ուսումնաօժանդակ միջոցառումների կազմակերպումը: Դիմողներից պահանջվում է մանկավարժական բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,սովորողների հետ աշխատելու նվազագույնը մեկ տարվա փորձ,հայերենի, ռուսերենի և աշխատանքային անգլերենի լավ իմացություն, համակարգչային հմտություններ (MS Office, Internet), կազմակերպչական,
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Նամակի բովանդակության տողում նշել պաշտոնի անունը՝ Teacher_Subject (
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 14-ը։ Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։Աշխատանքի սկիզբը` 2017թ. սեպտեմբերի 1։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077-87-12-70 հեռախոսահամարով:



