Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Springer-ն իր 400 միլիոն օգտատերի շրջանում կտարածի հայ գիտնականների հոդվածները

МЕЖДУНАРОДНОЕ

Միջազգային հրատարակչական Springer («Շպրինգեր») ընկերությունը նպատակ ունի հայ գիտնականների հոդվածները տարածել իր 400 միլիոնից ավել օգտատերի շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ընկերության Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տա րածքում լիցենզիոն հարցերով մենեջեր Թաֆիր Աթան (Thafeer Atta):

«Springer հրատարակչական ընկերությունը մասնագիտացած է բնական գիտությունների, տեխնոլոգիաների և բժշկության ոլորտի գիտական հետազոտությունների և գիտական պարբերականների հրապարակման մեջ: Մեր ծառայություններից օգտվում են համալսարաններ, հետազոտական ինստիտուտներ կամ առանձին կենտրոններ, որոնք ունեն հետազոտական բաժիններ. այդ կերպ մեր հրատարակած գրքերը և ամսագրերը  հասանելի են դառնում ակադեմիական հանրությանը: Այդպես գիտական համայնքը կարող է հետևել վերջին հետազոտություններին և դրանք օգտագործել իր աշխատանքներում: Հինգ տարի է` սերտորեն աÕ �խատում ենք հայկական գիտական համայնքի հետ և ուսումնասիրել ենք տեղի կարիքները: Ուստի մենք ողջունեցինք հայկական գիտական ամսագրերը հրատարակելու գաղափարը` դրանք համաշխարհային գիտական համայնքում ավելի տեսանելի դարձնելու նպատակով»,-մեզ հետ զրույցում նշեց նա:

Թաֆիր Աթայի խոսքով` այս կերպ հայ գիտնականները նաև անկախ գործելու հնարավորություն կստանան` ի տարբերություն նրանց, ովքեր ֆինանսավորում են ստանում  կառավարությունից:

«Խորհրդային Միության տարիներին հայ գիտնականներն իրենց հետազոտությունները տպագրում էին ռուսերենով, հետագայում` հայերենով: Մենք օգնելու ենք նրանց իրենց աշխատանքները հրատարակել նաև անգլերենով: Այդ կերպ նրանց գործերը սահմանափակված չեն լինի միայն ռուսախոս կամ հայախոս ընթերցողի համար: Այդ կերպ հայ գիտնականների հետազոտությունները հասանելի կլինեն համաշխարհային գիտական հանրությանը, քանի որ արդեն որերորդ տարին է` գիտական լեզուն համարվում է անգլերենը»,-շեշտեց նա:

Հարցին, թե երբ հնարավոր կլինի հայ գիտնականների աշխատանքները տեսնել անգլերեն, Springer-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ ամեն ինչի համար ժամանակ է հարկավոր:

«Մեր առջև դրված նպատակներին հասնելու համար կազմվել է ճանապարհային քարտեզ, որը քննարկվել է Springer-ի իմ գործընկերների, իմ կողմից, ինչպես նաև` ձեր հայրենակիցների` «Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում» ընկերության, Ազգային գրադարանի հետ, ովքեր տքնաջան աշխատում են մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար: Յուրաքանչյուր ամսագիր մշակվելու և համապատասխանեցվելու է մեր չափանիշներին: Ներկայում մենք քննարկումներ ենք անցկացնում ինժեներիայի և քիմիայի ֆակուլտետների հետ այդ ոլորտներին առնչվող գիտական նյութերի տպագրման համաÖ €, ապագայում ակնկալվում է համագործակցություն ֆիզիկայի ոլորտում: Որքան շուտ սկսենք աշխատանքները, այքան շուտ կհասնենք մեր նպատակներին»,-հավելեց նա:

Հայաստանում ընկերությունը համագործակցում է Գիտության պետական կոմիտեի, Ազգային գրադարանի և «Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում»-ի հետ: Հայ գործնկերների հետ Springer-ը Հայաստանում երկօրյա դասընթաց իրականացրեց, որի նպատակն էր օգնել հայաստանյան գիտնականներին իրենց աշխատանքները պատշաճ կերպով հրատարակել անգլերենով:

Բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի նախագահ Աննա Չուլյանն նշեց, որ մեր հասարակությունում շատ լավ գիտնականներ կան, որոնք բավականին լուրջ գիտական արտադրանք են տալիս:

«Ցավոք, այն հասանելի չէ նախևառաջ լեզվի տեսանկյունից, քանի որ հրատարակվում է ոչ անգլերենով: Այսօր գիտության լեզուն անգլերենն է, և եթե մենք ցանկանում ենք բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հրատարակվելու հնարավորություն ունենալ, ապա պետք է անգլերենն օգտագործենք: Ակադեմիայի մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի ամսագրերն այսօր ամենաբարձր որակն ունեն, դրված են ակադեմիայի գրադարանի կայքում` էլեկտրոնային են, բայց խնդիրն այն է, որ դրանք ռուսերեն են: Springer-ն այդ ամսագրերն առաջխաղացնելու ցանկություն ունի»,-նշեց նա:

1842 թվականին Յուլիուս Շպրինգերը Բեռլինում բացեց գրքի խանութ: Հետագայում հիմնադրվեց նաև հրատարակչություն: 1917 թվականին ընկերությունը հրատարակեց Էյնշտեյնի աշխատանքներից մեկը, 1920-ին սկսեց հրատարակել Mathematische Annalen ամսագիրը, որի խմբագիրներից էր ինքը` Էյնշտեյնը: 1964-ին ընկերությունը ներկայացուցչություն բացեց Նյու Յորքում:

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay