Իրանի հարավ - արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից 25 մարդ Է տուժել
ОБЩЕСТВОԱռնվազն 25 մարդ Է տուժել Իրանի հարավ - արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հաղորդել Է IRNA գործակալությունը: Ինչպես հայտնել Է Անհետաձգելի օգնության վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մոհսեն Իբրահիմը, տասնվեց տուժողների օգնություն Է ցույց տրվել տեղում, եւս ինը մարդ հոսպիտալացվել Է,- տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրանի հարավ - արեւմտյան Չեխարմեխալի եւ Բախիտարիայի նահանգներում: Էպիկենտրոնը գտնվել Է Նաքան քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Նահանգի Ճգնաժամային իրավիճակների վարչության կենտրոնի տնօրեն Սաթար Ֆարհադին հայտնել Է, որ երկրաշարժի հետեւանքով վնասվել են Էլեկտրացանցերը, քաղաքներում տեղի Է ունեցել քարվեժ, մի քանի տների պատերին ճաքեր են հայտնվել:
Հուլիսի 28-ին Իրանի արեւմուտքում տեղի Է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ: Այն ժամանակ տուժել Է ութ մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



