Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին
ОБЩЕСТВОՀուլիսի 30-ին, ժամը 22:27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ջերմոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Jeep Grand Cherokee» մակնիշի 03 GG 013 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Հ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



