Թրամփը խոստացել է Obamacare-ի պատճառով դադարեցնել պետվճարումները ապահովագրական ընկերություններին ու կոնգրեսականներին
ПОЛИТИКАԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել պետական վճարները ապահովագրական ընկերություններին ու կոնգրեսականներին, եթե Կոնգրեսը այնուամենայնիվ չչեղարկի Obamacare-ը։ Այս մասին Թրամփը հուլիսի 29-ին գրել է իր թվիթերում, հայտնում է USA.One-ը։
Reuters-ի փոխանցմամբ իր թվիթում Թրամփը նկատի ունի 8 մլրդ դոլարի սուբսիդիաները, որոնք կառավարությունը վճարում է ապահովագրական ընկերություններին անապահով ամերիկացիների համար բուժսպասարկման գները նվազեցնելու համար ։ Ինչ վերաբերում է Կոնգրեսին, ապա խոսքը կոնգրեսականների ու նրանց օգնականների մաիսն է, որոնց բուժապահովագրությունները 2010-ից սկսած Obamacare օրենքի շրջանակում սուբսիդավորվում են պետության կողմից։
«Եթե նախագահը կատարի այդ սպառնալիքները, ապահովագրական ընկերությունները կբարձրացնեն բուժսսպասարկման սակագները, ու այն ավելի կթանկանա միլիոնավոր ամերիկացիների համար»,- հայտնել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը։ Շումերը հավելել է, որ Թրամփը պետք է դադարեցնի «խաղալ քաղաքականություն մարդկանց կյանքերի ու առողջության հետ ու վերջապես սկսի իրեն նախագահի նման պահել»։
Դոնալդ Թրամփն ինքը հետագայում հանրապետականներին կոչ է արել եւս մեկ անգամ քվեարկել Obamacare –ի չեղարկման օգտին, քանի դեռ սենատորները օգոստոսյան արձակուրդների չեն գնացել։



