Սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով դադարեցվել է հացի արտադրության 20 տնտեսվարող սուբյեկտի աշխատանքը
ОБЩЕСТВОՀայաստանում այս տարվա առաջին կիսամյակում պետական վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտների մոտ, ինչի արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա կասեցվել է 35 տնտեսվարող սուբյեկտների արտադրական գործընթացը: Լրագրողների հետ զրույցում ամփոփելով 2017 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերահսկողության արդյունքները, այս մասին տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ վերահսկողության արդյունքում առավել հաճախ արձանագրված խախտումները հիմնականում առնչվել են սանիտարահիգիենիկ պահանջների և մակնշման անհամապատասխանություններին, համապատասխանության գնահատման ընթացակարգերին, աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննություններին, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններին:
«Հատուկ ուշադրություն է դարձվել նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդամթերքի անվտանգության խնդիրներին: Պետական վերահսկողությանը զուգահեռ հանրապետության բոլոր մարզերում մարզպետարանների պատասխանատուներին և հանրակրթական հաստատությունների տնօրեններին ներկայացվել են սահմանված պահանջների ու համակարգային խնդիրների լուծման ուղիները»,– ասաց նա:
Անդրադառնալով զովացուցիչ ըմպելիքների ոլորտում իրականացված վերահսկողության միջոցառումներին՝ Վահե Դանիելյանը նշեց, որ 34 տնտեսվարող սուբյեկտներից 16–ի արտադրական գործընթացը ժամանակավորապես կասեցվել է: Դադարեցվել է նաև հացի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 20 տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանության հիման վրա:
«Իրականացվել են նաև վերանորոգման և արտադրական սարքավորումներով վերազինման աշխատանքներ: Ոլորտային քննարկումներ ենք ունեցել շուրջ 700 տնտեսվարողների հետ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից»,– նշեց Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 1–ից հաց–հացաբուլկեղենը և միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տրանսպորտային միջոցներով, որի մասին արդեն իսկ ծանուցումներ են ուղարկվել 1316 տնտեսվարողների:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



