Նոյեմբերյանում մահացած պայմանագրային զինծառայողը առաջին անգամ էր դիրքեր բարձրացել
ОБЩЕСТВОNEWS.am-ը գրում է.
Նոյեմբերյանի պաշտպանական դիրքերից մեկում հուլիսի 28-ին մահացած պայմանագրային զինծառայող 33-ամյա Արկադի Ղամբարյանն առաջին անգամ էր դիրքեր բարձրացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Քարկոփի գյուղապետ Ժորա Այգեկյանը:
Գյուղապետն ասաց, որ նրա ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, ինչի պատճառով Արկադի Ղամբարյանը որոշել էր պայմանագրային զինծառայող դառնալ: Հենց առաջին օրն էլ տեղի է ունեցել դեպքը: Նա ամուսնացած է ունի երեք անչափահաս երեխա: Մահվան հանգամանքները դեռեւս հայտնի չեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի պաշտպանական դիրքերից մեկում հուլիսի 28–ին, պայմանագրային զինծառայող է մահացել։ Տավուշի մարզի Քարկոփ գյուղի 33–ամյա բնակիչ Արկադի Ղամբարյանը մահացել է հրազենային վիրավորումից։ Դեռեւս հայտնի չէ՝ արդյոք զինծառայողը հակառակորդի գնդակից է զոհվել:



