5 Թրամփը հիասթաված Է Սենատում Obamacare-ի չեղարկման քվեարկության արդյունքներից
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթաված Է Սենատում Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի քվեակությունից եւ կարծում Է, որ Կոնգրեսը ճիշտ չի մոտեցել այդ հարցի լուծմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին այս մասին Սպիտակ տան տերը գրել Է Twitter-ի՝ իր Էջում: «Երեք հանրապետականներ եւ 48 դեմոկրատներ հուսախաբ արեցին ամերիկացի ժողովրդին,- հայտարարել Է Թրամփը:- Ինչպես ես ասում Էի հենց ամենասկզբից, նախ անհրաժեշտ Էր վերացնել Obamacare -ն, իսկ արդեն հետո համաձայնության գալ (նոր օրինագծի շուրջը)»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հուլիսի 28-ին չի կարողացել որոշում ընդունել բժշկական ապահովագրության ծրագրի մի շարք հանգուցային դրույթների չեղարկման շուրջը, որը մշակել Է Բարաք Օբամայի նախորդ վարչակազմը եւ ստացել Է Obamacare ոչ պաշտոնական անվանումը: Քվեարկության ընթացքում, որը ձգձգվել Է մինչեւ ուշ գիշեր, 49 սենատորներ քվեարկել են դրա չեղարկման օգտին, իսկ 51-ը՝ դեմ: Դիտորդները նշում են, որ քվեարկության ձախողումն ուժեղ հարցված Է Թրամփի դիքերին, քանի որ Obamacare-ի չեղարկումը նրա նախընտրական ծրագրի հանգուցային կետերից մեկն Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



