Վենեսուելայի ընդդիմությունը հայտարարել Է երկօրյա գործադուլին երկրի բնակիչների 90 տոկոսի մասնակցության մասին
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայի բնակչության շուրջ 90 տոկոսը միացել Է երկօրյա գործադուլին, որը կազմակերպել Էին Սահմանադրական ասամբլեայի գումարման հակառակորդները: Հուլիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում այս պնդմամբ հանդես Է եկել ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանի փոխխոսնակ Ֆրեդի Գեւարան: Միեւնույն ժամանակ Գեւարան նշել Է, որ բողոքների երկու օրերը չեն անցել առանց զոհերի: Նրա տվյալներով՝ ցույցերի ընթացքում զոհվել Է վեց մարդ:
Վենեսուելական ընդդիմությունը եւ դրա կողմնակիցները հուլիսի 26-ին երկօրյա գործադուլ Էին սկսել՝ Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները չեղյալ հայտարարելու պահանջով: Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն նույն օրը երեկոյան հատարարել Էր, որ բողոքի ակցիան լայն պաշտպանություն չի գտել վենեսուելացի ժողովրդի շրջանում:
Առանց նախնական հանրաքվե անցկացնելու Սահմնադրական ասամբելա գումարելու՝ Մադուրոյի որոշումը երկրում սրել Է իրարդրությունը, որն ապրիլիի ի վեր ցնցում են վերջին մի քանի տարիենրին ամենաընդգրկուն հակակառավարական ցույցերը: Դրա համար առիթ են ծառայել Գերագույն դատարանի որոշումները, որոնք ընդլայնում են պետության ղեկավարի լիազորությունները եւ սահմանափակում խորհրդարանի գործառույթները, ոը վերահսկում են նախագահի քաղաքական հակառակորդենրը: Մինչեւ այժմ բողոքների ընթացքում բռնության զոհ Է դարձել ավելի քան 100 մարդ, տուժել Է շուրջ մեկուկես հազարը, մի քանի հազարը հայտնվել Է կալանքի տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



