Արաբական կոալիցիան խոցել Է Մեքքա թռչող հրթիռը
МЕЖДУНАРОДНОЕՌազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խոցել Է այն հրթիռը, որը թռչում Էր մահմեդականների ուխտագնացության գլխավոր կենտրոնի՝ Մեքքայի (Սաուդյան Արաբիա) ուղղությամբ: Հուլիսի 28-ին այս մասին հաղորդել Է AFP-ն: Գործակալության տեղեկություններով՝ հրթիռն արձակվել Է Եմենի տարածքից եւ խոցվել Է քաղաքից 69 կիլոմետր դեպի հարավ: Կոալիցիան սույն գրոհը որակել Է «հաջի (Իսլամի հինգ սյուներից մեկը, որը Մեքքայում մահմեդական սրբավայրեր այցելությունն Է, այս տարի սկսվում Է օգոստոսի 30-ին – ծանոթ. խմբ.) անցկացմանը խանգարելու՝ հուսիթների («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներ – ծանոթ. խմբ.) հուսահատ փորձ»:
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիթ-խռովարարների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ Է թեւակխել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժմամբ: Եմենի Իրավունքների եւ զարգացման կենտրոնի տվյալներով՝ 2015 թվականի գարնանից ի վեր երկրում սպանվել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետները վերջին զեկույցում առաջարկել են ստեղծել հատուկ հանձնախումբ՝ միջազգային հումանիտար իրավունքի խախտումների հետաքննության համար, որոնք կատարվել են հակամարտության ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



