Յուղոտ սննդից հետո հակացուցվում է սուրճ խմել
ЛАЙФ
Յուղոտ սննդի օգտագործումը կտրուկ մեծացնում է շաքարի պարունակությունն արյան մեջ, իսկ սուրճն այն կրկնապատկում է:
Արագ պատրաստվող յուղոտ սնունդը վտանգավոր է առողջության համար: Սակայն եթե համբուրգերի կամ կարտոֆիլ ֆրիից հետո խմում ենք սուրճ, բացասական ազդեցությունն ավելի է ուժեղանում: Նման եզրակացության են եկել կանադացի գիտնականները:
Մասնագետների անցկացրած ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ճարպերը խանգարում են օրգանիզմին նորմալ մարսել արյան մեջ առկա գլյուկոզան, ինչպես սուրճը: Եթե մարդու արյան մեջ շաքարի մակարդակն աճում է շատ հաճախ, այն սկսում է ազդել ողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուղոտ սնունդը առողջ մարդու արյան մեջ շաքարի պարունակությունը բարձրացնում է 32%-ով: Իսկ այն կամավորների մոտ, ովքեր նման սննդից հետո նաև խմել են երկու գավաթ սուրճ, այդ ցուցանիշն աճել է 65%-ով: Դա նշանակում է, որ յուղոտ սնունդն ազդում է օրգանիզմի աշխատանքի վրա հաջորդող մի քանի ժամվա ընթացքում:




















































