Ալլա Պուգաչովայի թոռ Նիկիտա Պրեսնյակովն ամուսնացել է
ЛАЙФ
Ալլա Պուգաչովայի թոռ, Քրիստինա Օրբակայտեի ու Վլադիմիր Պրեսնյակովի որդի Նիկիտա Պրեսնյակովը ու նրա սիրեցյալ Ալյոնա Կրասնովան օրինականացրել են իրենց հարաբերությունները, գրում է «Սպլետնիկը»։ Զույգը գրանցել է ամուսնությունը մերձմոսկովյան Բարվիխում Պսակադրության պալատում։ Համացանցում արդեն հայտնվել են նորապսակների լուսանկարները՝ հանդիսության վայրից։
Հանդիսությունն անցնում է մերձմոսկովյան Ժավորոնկի ավանում, որտեղ հրավիրվել էին ավելի քան 150 հյուրեր։ Մթնոլորտի ու դեկորի համար պատասխանատու էր դիզայները՝ դահլիճը ձեւավորված էր նուրբ- մանուշակագույն երանգներով։ Հարսանիքը նույնիսկ անվանում ունի, որը զույգն է մտածել՝ Anrealwedding։
Ինչպես հայտնի է դարձել, հարսանիքին ներկա են լինելու ու ուրախանալու են Նիկիտայի բոլոր հանրահայտ ազգականները՝ նրա ծնողները՝ Քրիստինա Օրբակայտեն ու Վլադիմիր Պրեսնյակովը՝ իրենց ներկա ընտանիքներով, նաեւ Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը՝ երեխաների՝ Գարիի ու Լիզայի հետ։




















































