Ինչպես ազատվել պզուկներից մեկ գիշերվա ընթացքում
ЛАЙФ
Past.am-ը գրում է.
Պզուկները մաշկի գրգռվածության նշաններ են, որոնք առաջանում են երբ մաշկի յուղ արտադրող գեղձերը վնասվում են։ Պզուկներ ունենալը նորմալ երևույթ է և բոլորս էլ ժամանակ առ ժամանակ բախվում են այդ խնդրի հետ, սակայն այն չափազանց տգեղ է ու տհաճություն է պատճառում բոլորին։
Ինչպես միշտ, նրանք հայտնվում են ամենաանհարմար պահերին, երբ մենք ունենք կարևոր հանդիպում կամ պլանավորած միջոցառում: Բայց դա արդեն խնդիր չէ, քանի որ հասարակ խնձորով կարելի է վերացնել այն: Դրա համար անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին. Թարմ խնձորից պետք է մի կտոր կտրել, դնել այն եռացող ջրի մեջ և թողել 3-5 րոպե, որպեսզի այն փափկի:
Այնուհետև հանել այն ջրից և տաք խնձորի կտորը դնել առաջացած կորյակի վրա ու թողել այն 20 րոպե: Արեք այս ամենը գիշերը և առավոտյան պզուկների հետքն անգամ չի մնա: Պարզվում է, որ խնձորը հեշտությամբ սպանում է բակտերիաները, պաշտպանում բորբոքումներից ու վարակներից: Բացի այդ խնձորը ալֆա-հիդրոթթու է պարունակում, որը թափանցում է ծակոտիներն ու մաքրում դրանք:
Այս միջոցը կիրառելի է ոչ միայն պզուկների, այլ նաև մաշկի մյուս խնդիրների դեպքում` կապտուկներ, վնասվածք, սև կետիկներ:




















































