Բակո Սահակյանն ընդունել է ԿԽՄԿ տարածաշրջանային նորանշանակ ղեկավարին
ПОЛИТИКАԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալին եւ ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժեւիչին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ԿԽՄԿ գործունեությանը եւ մարդասիրական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Երկուստեք նշվել է ԿԽՄԿ-ի եւ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը եւ արձանագրված դրական դինամիկայի պահպանման կարեւորությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



