ԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո Է հատկացրել միգրանտների տեղավորման համար
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը (ԵՄ) Հունաստանին 209 միլիոն եվրոյի շապ օգնություն Է հատկացրել միգրանտների ժամանակավոր տեղավորման եւ ապրուստամիջոցի տրամադրման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին այս մասին հաղորդել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ): Միգրանտները Թուրքիայի տարածքով ուղեւորվում են Արեւմտյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներ եւ կանգ են առնում Հունաստանի տարածքում գտնվող ճամբարներում:
«Եվրոպան համերաշխություն Է, եւ հենց դա Է նշանակում օգնության տրամադրման մասին որոշումը»,- այս առանչությամբ հայտարարել Է միգրացիայի, ներքիին գործերի եւ քաղաքացիության եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
Այդ միջոցներից 93,5 միլիոն եվրոն նախատեսված Է 22 հազար միգրանտների համար կացարանի վարձակալման նպատակով: Եվս 57,6 միլիոն եվրո կհատկացվի նրանց սոցիալական կարիքների ապահովման համար, մնացած միջոցները կհանձնվեն ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում են առաջին անհրաժեշության ապրանքներով փախստականների ապահովմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



