Գիտնականներ․ արհեստական քաղցրացուցիչներն առավել վտանգավոր են, քան ենթադրվում էր
ЛАЙФԱրհեստական քաղցրացուցիչների երկարատև օգտագործումը որպես շաքարին փոխարինող կարող է առաջացնել շաքարախտ, սրտային հիվանդություններ ու առողջության վրա ունենալ այլ վատ ազդեցություններ, հայտարարել են Կանադայի Մանիտոբա համալսարանի փորձագետները։
Կատարված հետազոտության արդյունքները ցույց չեն տվել, որ արհեստական քաղցրացուցիչներն արդյունավետ են ավելորդ քաշի կանխարգելման հարցում։ Սակայն պարզվել է, որ քաղցրացուցիչների օգտագործման դեպքում առկա է ճարպակալման, շաքարախտի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման զարգացման հավանականություն։
«Հաշվի առնելով արհեստական քաղցրացուցիչների տարածվածությունն ու միևնույն ժամանակ ճարպակալման բարձր մակարդակն ու դրա հետ կապված հիվանդությունները, անհրաժեշտ է հավելյալ, առավել ճշգրիտ հետազոտությունների անցկացում՝ քաղցրացուցիչների սպառման ռիսկերը գնահատելու համար»,-ասել են բժիշկները։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



