5 սովորություններ, որոնց պատճառով մաշկը կնճռոտում է
ЛАЙФ1. Հրաժարվեք ոչ ճիշտ սննդից։ Դադարեք օգտագործել ձեթ, մարգարին, կարմիր միս, սպիտակ հաց, քաղցրավենիք։ Դրանք արագացնում են կնճիռներ ի հայտ գալու գործընթացը։ Կնճիռների ի հայտ գալու դեմ պայքարում կօգնի Օմեգա-3։ Մի մոռացեք մրգեր օգտագործել, դրանց մեջ առկա են ցինկը, վիտամին С և բետա կարոտին։
2. Մի չարաշահեք ալկոհոլը։ Ալկոհոլը միզամուղ է, որքան շատ ես խմում, այնքան մաշկը ավելի շուտ է կնճռոտում։
3. Չպետք է երկար ժամանակ արևի տակ մնալ։ Արևայրույքը այնքան էլ լավ չէ մաշկի համար։ Արևայրույքից կարող է անգամ մաշկի քաղցկեղ առաջանալ, մաշկի թոռոմում է, իսկ արդյունքում կնճիռներ են ի հայտ գալիս։
4. Հրաժարվեք ծանր դիմահարդարումից։ Դիմահարդարումը ինչպես կարող է օգնել ծածկել թերությունները, դրա պատճառով կարող եք տարիքից ավելի մեծ տեսք ունենալ։ Ծանր դիմահարդարման պատճառով բերանի ու աչքի շրջանում կարող են կնճիռներ ի հայտ գալ։ Նախապատվություն տվեք թեթև դիմահարդարումներին։
5. Հրաժարվեք գիշերները արթուն մնալուց։ Այն հանգեցնում է ավելորդ քաշի, իմունային համակարգի խանգարման, հիշողության կորստի և դեղնած մաշկի։ Պետք է քնել 7-9 ժամ։ Ավել լավ է մեջքի վրա քնել, եթե մի կողմի վրա երկար քնել, ապա այն կնճիռներ առաջացման պատճառ կարող է դառնալ։



