Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Իրանը՝ կռվախնձո՞ր ԱՄՆ–ի ու Եվրոպայի միջև

МЕЖДУНАРОДНОЕ
Իրանը կարող է կռվախնձոր դառնալ ԱՄՆ–ի ու Եվրոպայի միջև: Ի տարբերություն Վաշինգտոնի՝ Իրան–Արևմուտք բանակցություններին մասնակցող եվրոպական երկրները պատրաստ են պաշտպանել դեռ Օբամայի օրոք աշխարհի 6 գերտերությունների հետ կնքած Իրանի միջուկային ծրագիրը:
 
Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանն ու միջազգային բանակցողների «վեցյակը» համաձայնության էին եկել իրանական ատոմի խնդիրը կարգավորելու հարցում: Երկարատև բանակցություններն ավարտվել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA) ընդունելով, որի կատարումը պետք է ամբողջովին վերացներ ՄԱԿ ԱԽ–ի, ԱՄՆ–ի ու Բրյուսելի կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները:
 
Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Սպիտակ տան ղեկավար դարձավ Դոնալդ Թրամփը:
Շատ փորձագետներ համարում են, որ իր գործողություններով Թրամփը փորձում է հասնել նրան, որ Իրանն ինքը դուրս գա այդ համաձայնագրից, ուստիև ստանձնի դրա տապալման ողջ պատասխանատվությունը: ՌԴ ԱԳՆ Սպառազինությունների չտարածման ու հսկողության վարչության ղեկավար Միխայիլ Ուլյանովը վերջերս հայտարարել էր, որ առկա է վտանգ, որ Իրանը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի մասին համաձայնագրից, ինչը տապալում կլինի միջազգային հանրության համար: «Իսկ նման վտանգներ կան, քանի որ բավականին կոշտ հռետորաբանություն ենք տեսնում ամերիկյան վարչակազմի կողմից և ոչ պակաս կոշտ պատասխաններ Թեհրանի կողմից: Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում: Բնականաբար, այդ ամենը ծայրաստիճան անբարենպաստ պայմաններ է ստեղծում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման համար»,– նշել էր պաշտոնյան:
 
Թրամփի վարչակազմը ոչ միայն անընդհատ մեղադրում է Իրանին տարածաշրջանն ապակայունացնելու և գործարքի պայմանները խախտելու մեջ, այլև միակողմանի կերպով պատժամիջոցներ է սահմանում, ինչը հարցականի տակ է դնում միջուկային գործարքից Իրանի շահերն ընդհանրապես, քանի որ երկրի նավթային սեկտորի զարգացումն ու ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծումը տնտեսական սանկցիաների պարագայում ուղղակի անհնարին են:
 
Անցնող հանգստյան օրերին Իրանի արտգործնախարար Զարիֆը ԱՄՆ–ում էր, որտեղ հարցազրույցներից մեկի ընթացքում Վաշինգտոնին մեղադրել էր JCPOA–ի պարտականությունները չկատարելու ցանկության մեջ:
 
«Գործարքը կնքելիս մենք պայմանավորվել էինք, որ դրա կատարումն ստուգող միակ կառույցը լինելու է ՄԱԳԱՏԷ–ն: Իսկ այս պահի դրությամբ ՄԱԳԱՏԷ–ն արդեն 7 անգամ հայտարարել է, որ Իրանն ազնվորեն և լիարժեքորեն կատարում է իր պարտականությունները»,– ասել էր Զարիֆը:
 
Այս իրավիճակում իրանական կողմը չի բացառում, որ ԱՄՆ–ն ինքը կարող է միակողմանի կերպով դուրս գալ համաձայնագրից: Ավելին, իրադարձությունների նման զարգացման համար Իրանում պատասխան գործողությունների սցենարներ են մշակում:
 
Իսկ դա նշանակում է, որ այսուհետ Թեհրանը խաղադրույք է անելու բացառապես Եվրոպայի հետ հարաբերությունների վրա՝ անտեսելով ԱՄՆ–ին: Թեպետ մայիսին ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում Թրամփը եվրոպացի իր գործընկերներին փորձում էր համոզել խզել առևտրային և այլ գործարքներն Իրանի հետ, սակայն դրական պատասխան չի ստացել: Ավելին, հունիսին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը միջուկային գործարքը համարել էր «պատմական պատուհան»՝ կապերը վերականգնելու համար: Եվրոպական շատ ընկերություններ փորձում են մտնել իրանական շուկա: Այս ամիս ֆրանսիական Total էներգետիկ հսկան ավելի քան 5 մլրդ դոլարի գազային պայմանագիր է կնքել Իրանի հետ:
 
Այնպես որ, Իրանի հարցն աստիճանաբար լուրջ տարաձայնությունների պատճառ է դառնում ԵՄ–ի և ԱՄՆ–ի հարաբերություններում:
 
 
Արփի Սահակյան
Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG