5 միֆեր, որոնք խանգարում են մեզ երջանիկ հարաբերություններ կառուցել
ЛАЙФ
Տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին, թե ինչպես կառուցել և պահպանել, այնքան շատ տարբերակներ են առաջադրում, որ արդեն դժվար է որոշել՝ որն է սխալ, որն է ճիշտ:
Ձեզ ենք ներկայացնում հարաբերությունների մասին ստերեոտիպային պատկերացումներ, որոնք հնարավորինս շուտ հարկավոր է մոռանալ:
Հարաբերությունները պետք սկսվեն սիրո կայծով
Ոչ միշտ են մեր հարաբերությունները սկսվում անհավանական սիրով: Ուստի պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն կրքին և սիրո կայծին, այլև հարմարավետության և անվտանգության զգացողությանը, որոնք դուք զգում եք (կամ ոչ) տվյալ մարդու կողքին: Ամուր հարաբերությունների համար ավելի կարևոր է այն, եթե դուք կարողանում եք միասին ծիծաղել:
Երջանիկ են հարաբերություններում այն զույգերը, ովքեր ունենմիանման հետաքրքրություններ
Յուրաքանչյուր մարդ ունի իր հետաքրքություններն ու նախասիրությունները: Եթե դուք օպերա եք սիրում, իսկ ձեր ընկերը տարված է ռաֆթինգով, դա դեռ չի նշանակում, որ դուք խոսելու թեմա չեք ունենա և միասին երջանիկ չեք լինի:
Երջանիկ զույգերը երբեք չեն վիճում
Չեն վիճում միայն այն զույգերը, ում համար միևնույնն է,նրանք, ում հարաբերությունները գնում են դեպի մայրամուտ: PՊետք չէ անհանգստանալ մի փոքր տարաձայնության համար. այդպես զույգերը սովորում են միմյանց ավելի լավ հասկանալ: Իսկ դրանից հետո հաշտվելը հաճելի բոնուս է:
Երջանիկ հարաբերություններում զույգերը պաշտում են հարազատներին և մտերիմ մարդկանց
Ձեր շրջապատի նկատմամբ զուգընկերոջ կողմից անպատմելի սեր ակնկալելու կարիք չկա: Դուք նույնպես պարտավոր չեք սիրելու ձեր զուգընկերոջ բոլոր հարազատներին: Հարաբերությունների համար դուք միմյանց եք ընտրել, իսկ հետո պետք է ընդամենը ճիշտ կազմակերպել փոխազդեցությունը հարազատների ու ընկերների հետ, որպեսզի որպեսզի չնեղացնեք:
Երջանիկ հարաբերություններում պետք է միշտ և ամենուր միասին լինեք
Եթե ձեզ թվում է, թե երջանիկ զույգերը երբեք առանձին չեն լինում, ապա դա պատրանք է: Յուրաքնչյուր մարդ վաղ, թե ուշ ցանկանում է լինել միայնության մեջ: Ներդաշնակ զույգերը դա հասկանում են և հանգիստ տալիս են ժամանակ լինելու միայնության մեջ: Սա օգնում է պահպանել զգացմունքները և նույնիսկ նոր կյանք տալ հարաբերություններին:




















































