Բենքսիի աշխատանքը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենասիրված արվեստի գործը
МЕЖДУНАРОДНОЕԱնգլիացի փողոցային նկարիչ Բենքսիի «Փուչիկով աղջիկը» աշխատանքը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենասիրված արվեստի գործը: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ հղում անելով վերջերս անցկացված հարցման արդյունքներին:
Հայտնի է, որ «Փուչիկով աղջիկը» առաջին անգամ հայտնվել է Լոնդոնի տպագրության խանութներից մեկի պատին 15 տարի առաջ: 2012 թվականին այս աշխատանքի տարբերակն աճուրդում վաճառվել է 73 հազար ֆունտ ստեռլինգով, իսկ օրիգինալն իր տեղում մնացել է մինչև 2014 թվականը, երբ այն վաճառելու նպատակով հանվել է պատից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարցման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է անգլիացի նկարիչ Ջոն Կոնստեբլի «Խոտի սայլը» կտավը, իսկ երրորդ տեղում հայտնվել է ժամանակակից բրիտանացի նկարիչ Ջեք Վետրիանոյի «Երգող սենեկապետը»:
Նշվում է, որ ցանկում ներառվել են նաև Ուիլյամ Թերների, Էնտոնի Գորմլիի, Լոուրենս Սթիվեն Լաուրիի, Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի, Փոթեր Բլեյքի և այլ վարպետների աշխատանքները:



