Քանիսը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չեն ներկայացրել հայտարարագրեր և քանիսն են ներկայացրել խախտումներով
ОБЩЕСТВОԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագրերի ներկայացման ընթացակարգային խախտումների պատկերը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հետևյալն է.
- չներկայացված հայտարարագրերի ընդհանուր թիվը՝ 45,
- օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտարարագրերի ընդհանուր թիվը՝ 459,
- սահմանված պահանջների և կարգի խախտմամբ լրացված հայտարարագրերի ընդհանուր թիվը՝ 376:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստին ընդառաջ տեղադրված կառավարության որոշումից՝ Հանձնաժողովի աշխատակազմի ընդլայնման վերաբերյալ:
Հանձնաժողովի աշխատակազմը կառավարության գնահատմամբ ենթակա է ընդլայնման: Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է տարեց տարի հանձնաժողովի ծանրաբեռնվածության ավելացումը` Հանձնաժողովի հայտարարատուների ցանկի ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը ավելանալու է շուրջ 3 անգամ:
Մասնավորապես, ներկայումս հայտարարատու են հանդիսանում միայն բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք (ամուսին, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակ, ինչպես նաև համատեղ ապրող ծնող), որոնց թիվը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է համապատասխանաբար՝ 763 և 1027:
Հայտարարատուների ցանկի ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը ավելանալու է շուրջ 3 անգամ: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ նշված թիվը չի ներառում հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց:



