Ալժիրում բացահայտվել է ԻՊ-ի անդամների խումբ, որն ահաբեկչություններ էր պատրաստում երկրում
МЕЖДУНАРОДНОЕԱլժիրի իրավապահ մարմինները բացահայտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների խումբ, որը պատրաստվում էր ահաբեկչություններ իրականցնել երկրի մայրաքաղաքում, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ Ալժիրի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել խումբն «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին ղեկավարներից մեկի՝ Մոհամադ Յասին Ակնուշի միջոցով: Նա ձերբակալվել է այս շաբաթ Ալժիրի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա: Իշխանությունների տեղեկություններով՝ նրա խումբը պատրաստվում էր հարձակումներ իրականացնել երկրի անվտանգության ծառայության աշխատակիցների վրա:
Ինչպես հաղորդվում է՝ Ակնուշը՝ ինչպես Ալժիրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այդ թվում՝ 1995 թվականին Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու «Զինված իսլամական խումբ» իսլամիստական խմբավորման անդամ էր: 2004 թվականին Ակնուշը հեռակա կարգով ֆրանսիական դատարանի կողմից դատապարտվել է ութ տարվա ազատազրկման:



