Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թուրքիան փորձում է օգտագործել Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը` ընդդեմ ցեղասպանությունների դեմ պայքարի. ԱԺ փոխնախագահ

МЕЖДУНАРОДНОЕ

Օրերս կայացվեց արդեն մի քանի տարի ընթացող Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց հայ հասարակության շրջանում, իսկ Թուրքիայում` ընդունվեց առանձնապես ոգևորությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԵԽԽՎ-ում հայկ ական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մեկնաբանությունն այդ առնչությամբ:

-Տիկին Նաղդալյան, ի՞նչ նշանակություն ունի Փերինչեքի գործով ՄԻԵԴ  որոշումը և որքանո՞վ այն կարող է ազդել աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Ի վերջո, մեզ համար սա հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն: 

-Իհարկե, կարծում եմ, արժանի էր, որ Փերինչեքի պես հանրահայտ ռասիստն ու քսենոֆոբը և չարանենգ ազգայնամոլը սկզբունքային գնահատականի արժանանար և որ մարդու իրավունքների պաշտպանության գործում այդ իրավունքների պաշտպանության բարձրագույն ատյանը «ոչ ստանդարտ» մոտեցում ցուցաբերեր ու, ազատ արտահայտվելու այսօրվա իրավունքը պաշտպանելիս, հիշեր ու պաշտպանության տակ առներ նաև մարդու բնական ու գլխավոր՝ ապրելու իրավունքը, նույնիսկ եթե դա ոտնահարվել է մեկ հարյուրամյակ առաջ: Հիշեր նաև, որ մարդկության դեմ գործած այդ մեծագույն ոճրագործության անպա տժելիությունն էր, որ պատճառ դարձավ հետագա ցեղասպանությունների համար, և այդպիսով նաև իր ներդրումը  ունենար ընդդեմ ցեղասպանությունների համամարդկային պայքարում:  Բայցևայնպես,  դատարանը գործում է ֆորմալ շրջանակների մեջ, գտնվում է իր խնդրի լուծման շրջանակում, և մենք, մեր վերաբերմունքը ձևավորելիս, նախ պետք է հասկանանք, թե Մարդու իրավունքների եվրոպական Դատարանի վճիռը ինչ հարցի է պատասխանում, ինչ նպատակ ունի ի սկզբանե, և դրանից բխեցնենք մեր վերաբերմունքը: Մեր հանրության մեջ ցավոտ ընկալում կա այս հարցի շուրջ, և դա, թերևս, հասկանալի է` խÕ �դիրը մեզ համար շատ զգայական  տիրույթում է, հետևաբար էմոցիաներով է ընդունվում և, որպես կանոն, «հաղթանակ-պարտություն» բանաձևումներով: Այս իմաստով, ուզում եմ հիշեցնել՝ Հայաստանի կողմից հանդես եկած փաստաբանները՝ միջազգային խոշորագույն փաստաբան, թագավորական խորհրդական Ջեֆրի Ռոբերտսոնն ու Ամալ Քլունին ընդգծեցին նաև, որ հայության համար վճիռը նպաստավոր է: Բայց, կարծում եմ, պետք է հասկանանք ՝ այս դատավարության մեջ Հայաստանը ներգրավված էր ընդամենը որպես երրորդ կողմ(նույնպես, ինչպես և Թուրքիան) և ակնկալում էր վճիռ, որը զերծ կլիներ Հայո ց ցեղասպանության փաստը որևէ կերպ կասկածի տակ դնող ձևակերպումներից:  Այս դեպքում հաղթանակն ու պարտությունը կարող են վերաբերել միայն Փերինչեքին և Շվեյցարիային և շատ կարևոր է, որ Դատարանը չի արձանագրել, թե Շվեյցարիայի օրենսդրությունը ցեղասպանության ժխտողականության մասով չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, թե Փերինչեքը ճիշտ է արել, կամ  լավ է արել, այլ ընդամենն ասել է, որ Շվեյցարիայի օրենսդրությունը Փերինչեքի վերաբերյալ կիրառված է ոչ ճիշտ ձևով: Սա է իրողությունը, ինչը հեռու է որևէ մեկի պարտությունից, առավելապես` հեռու է Թու րքիայի հաղթանակից:

Այդ իմաստով աչքի է ընկնում թուրք-ադրբեջանական միանման մոտեցումը նմանատիպ դեպքերում՝ասենք, օրինակ՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի դեպքում նույն պատկերը ունենք, քանզի այստեղ էլ կոնտեքստից կտրված, իրենց համար ձեռնտու կամ իրենց ցանկալիին փոքր-ինչ մոտ նախադասությունները փորձում են ձևակերպել` որպես իրենց հաջողություն, ներկայացնել` որպես սեփական հաղթանակ կամ ուրախություն, զորօրինակ,  թե իբր` Դատարանը որոշման մեջ «հանձնարարել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները», անդրադարձել է «Հայաստանի կÕ �ղմից տարածքային պահանջներին» և «հայկական զորքերի դուրսբերմանը՝ որպես հակամարտության կարգավորման պայման»: Անշուշտ, այսպիսի հղումներ և անգամ նմանատիպ որևէ բան Դատարանի վճռի մեջ չկան: Սա թուրք-ադրբեջանական մանիպուլյացիոն  քաղաքականության վառ դրսևորումներից մեկն է:

Այսօր Թուրքիան նույն բանաձևով, նույն ձեռագրով փորձում է օգտագործել Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը` ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման և որը նույնն է՝ ընդդեմ ցեղասպանությունների դեմ պայքարի: Իրենց համար այսօր կարծես թե այն իրավիճակն է, երբ խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում, որովհետև իրականությունը բոլորին էլ պարզ է: Նախ` ՄԻԵԴ Վերին պալատի 17 դատավորներից 10-ը շատ պարզ հայտարարել են, որ իրենց քննարկման թեման բոլորովին չի եղել ցեղասպանության եղելությունը հաստատելու կամ ժխտելու հարցը,  երկրոÖ �դ` մյուս 7 դատավորները նաև նշել են, որ իրենց համար երբեք կասկածի տակ չի դրվում ցեղասպանության եղելության խնդիրը: Այսինքն` մենք ունենք օրինակ, երբ Թուրքիան հերթական անգամ իր համար ցանկալին ներկայացնում է իրականի տեղ:

Կարծում եմ,  2015թ-ը պատմության մեջ մտնելու է ոչ թե Փերինչեքի վճռով, այլ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումներով և  Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության փաստը ճանաչելու մեծածավալ ալիքով,  որ առաջացել է ամբողջ աշխարհում:  

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay