ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգների պատժամիջոցներն անդրադառնան Եվրոպային
МЕЖДУНАРОДНОЕԵթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչեն եվրոպական ընկերություններին, ապա Եվրամիության կողմից պատասխան միջոցներ կպահանջվեն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ մեջ բերելով գերմանական տնտեսության Արևելյան հանձնախմբի ղեկավար՝ Վոլֆգանգ Բյուխելեի խոսքերը:
«Պետք է բացառվի ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը եվրոպական ընկերությունների նկատմամբ: Եթե դրա համար չկան երաշխիքներ, ապա անհրաժեշտ է Եվրամիության կողմից պատասխան միջոցներ ձեռնարկել», - ասել է Բյուխելեն:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 419 կողմ և 3 դեմ ձայներով ընդունել էր Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ դեմ ուղղված պատժամիջոցների օրինագիծ: Կրեմլում հայտարարել էին, որ օրինագիծը «ծայրահեղ բացասական» են գնահատում, իսկ ԵՄ-ում այն անվանել էին «Վաշինգտոնի միակողմանի գործողություններ»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



